Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

The Times. ՈՒնի՞, թե՞ չունի Պուտինը 40 մլրդ դոլար

The Times. ՈՒնի՞, թե՞ չունի Պուտինը 40 մլրդ դոլար
19.04.2014 | 16:23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շվեյցարական բանկերում իր հաշվեհամարների վրա ունի մոտ 40 մլրդ դոլար՝ գրել է բրիտանական The Times-ը՝ թերթի առաջին էջին զետեղելով նյութ Պուտինի հարստության մասին: Ըստ պարբերականի՝ պատժամիջոցների տակ կարող է հայտնվել նաև անձամբ Պուտինը. ամերիկյան իշխանություններն արդեն դիտարկում են Պուտինին պատկանող ակտիվների սառեցումը: The Times-ի փոխանցմամբ՝ շատ դժվար կլինի ապացուցել, որ այդ ակտիվները պատկանում են Պուտինին, սակայն ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզելու համար հետախուզական լիազորություններ ունի:

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ